Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում կվերականգնի համայնքապատկան 10 հա անտառային տարածք
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի համայնքապատկան անտառային տարածքների տեսքն ամբողջացնելու նպատակով այս աշնանը 10 հա ծառատունկ կկատարի՝ առյուծի բաժին 8.5 հա-ը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, որի 2 հա-ի վրա ծառատունկն արդեն ավարտվել է, այս աշնանն էլ կավարտեն 6.5 հա-ի աշխատանքները, դրանով լուծելի կդարձնեն բարձունքի՝ տարիներ շարունական անլուծելի մնացած բնապահպանական խնդիրը:
Բացի համալիրի այս տարածքից, Փարոսի բարձունքում, Եռաբլուրում, Սարալանջում, Աբովյան պուրակի նախկին Կուկուռուզնիկի և համայնքապատկան բոլոր տարածքներում քաղաքապետարանը վերականգնում է անտառային տեսքը՝ ընդհանուր 10 հա տարածքում տնկելով 5000 ծառ ու 5000 թուփ:
Տնկանյութն առաջին անգամ աճեցվել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ջերմոցատնկարանային վարչությունում: Միայն Ծիծեռնակաբերդի բարձունքում տնկվելու է 3000 ծառ ու 3000 թուփ: