կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նոր բեռնատարները և ջրցան մեքենաները ժամանեցին Երևանի քաղաքապետարանի ավտոպարկ. Տիգրան Ավինյան

Նոր բեռնատարները և ջրցան մեքենաները ժամանեցին Երևանի քաղաքապետարանի ավտոպարկ. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ավտոպարկը համալրվել է նոր բեռնատարներով և ջրցան մեքենաներով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ նոր բեռնատարները և ջրցան մեքենաները արդեն ժամանեցին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկ:
 

Այսուհետ այլևս չեն լինի ավտոպարկի մաշվածության պատճառով առաջացող խնդիրները և կանաչապատման և բարեկարգման ծրագիրը կընթանա շատ ավելի արագ։

Բեռնատարները ոլորտի կարիքներին կծառայեն տարվա բոլոր եղանակներին»,- գրել է Երևանի փոխքաղաքապետը:

  • Կիսվել: