երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Երևանի մանկապարտեզներում երկարօրյայի և խմբակների վճարները բարձրացել են. Քաղաքապետարանը պարզաբանում է՝ ինչու

Երևանի մանկապարտեզներում երկարօրյայի և խմբակների վճարները բարձրացել են. Քաղաքապետարանը պարզաբանում է՝ ինչու

Սեպտեմբերի 1-ից Երևանի մանկապարտեզներում թանկացել են երկարօրյայի և խմբակների վարձավճարները։ Երկարօրյայի համար նախկին 5000 դրամի փոխարեն ծնողներն այժմ պետք է վճարեն 7000 դրամ, իսկ խմբակների համար՝ նախկին 1000 դրամի փոխարեն 2000 դրամ։

Ծնողները սոցիալական ցանցերի խմբերում բարձրացրել են թանկացման հարցը՝ նշելով, որ դրա պատճառների վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացվել։

Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ լրացուցիչ կրթական ծառայությունների և երկարօրյա խմբերի մանկավարժների վարձատրությունը գոյանում է վճարներից, մինչդեռ ծառայություններից օգտվում են ոչ բոլոր սաները, քանի որ մասնակցությունը կամավոր է։

«Վարձավճարների բարձրացումը միտված է մանկավարժների վարձատրության ավելացմանը»,-նշել են քաղաքապետարանից։

  • Կիսվել: