Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան
Աղբավայրը՝ քաղաքի եզրին, աղտոտված օդը՝ քաղաքի կենտրոնում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Մեսրոպ Մանուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա նշում է, որ անցած 8 տարիների ընթացքում իշխանություններն արտաքին պարտքն ավելացրել են 8 մլրդ դրամով, բայց խնդիրները մնացել են առանց լուծման. «Սա պարզապես խնդիր չէ, սա անգործության հետևանք է։ Արդարացումներն ավարտվել են, գործելու ժամանակն է»,-ընդգծել է նա։


