երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երեք ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից. Նրանք խոստանում են 510 մլն դրամի ներդրում

Երեք ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից. Նրանք խոստանում են 510 մլն դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամին:

«ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել սերմարտադրության ոլորտում,սերմերի զտկման և տեսակավորման նպատակով։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 6 աշխատատեղ 70 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2024 թվականը, նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 70 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 523 հազ․ դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԼԵՆՏԵՔՍ»-ը  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել գուլպեղենի, տրիկոտաժի և հագուստի արտադրության և փաթեթավորման համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Գյումրի քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2001թվականին։

Վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել է կտորի արտադրամաս, իրականացվել են կապիտալ շինարարական աշխատանքներ՝ շուրջ  45 մլն դրամի չափով,  ձեռք են բերվել նոր սարքավորումներ՝ շուրջ 334․6 մլն դրամի, հումք և այլ նյութեր՝ շուրջ 550 մլն դրամի։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 146․2 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ մինչև 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 146․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 7․3 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատեց նաեւ «ԴԱՍՈ ՊՐԻՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել ալյումինե փայլաթիթեղից տարաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արտադրական տարածքի շինարարական աշխատանքների իրականացման և նոր սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 10 աշխատատեղ՝ մինչև 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև23-ի՝290 հազ դրամմիջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 213 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23 մլն դրամ:

  • Կիսվել: