հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երբ ասում ենք` փողի խնդիր չունենք, չի նշանակում, որ պետք է դուրս գանք, փող բաժանենք. Փաշինյան

Երբ ասում ենք` փողի խնդիր չունենք, չի նշանակում, որ պետք է դուրս գանք, փող բաժանենք. Փաշինյան

Անցած տարվա համեմատ այս տարի շատ ավելի մեծ կապիտալ ծախսեր ենք արել, բայց մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաև բարձր որակական չափանիշներ ենք դնում:

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կրկնելով նախկինում հնչեցրած իր միտքը, որ մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են:

Վարչապետը շեշտեց. «Երբ ասում ենք, որ մենք փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ ունենք փող, որ դուրս գանք ու ուղղակի բաժանենք: Այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի: Նկատի ունենք` փող կա կապիտալ ներդրումներ անելու համար»:

 

  • Կիսվել: