շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
էկոնոմիկայի փոխնախարարը Սվերդլովսկի փոխնահանգապետին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում առկա ներուժը

էկոնոմիկայի փոխնախարարը Սվերդլովսկի փոխնահանգապետին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում առկա ներուժը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է «Սվերդլովսկի նահանգ-Հայաստանի Հանրապետություն․ գործընկերության հեռանկարներ» գործարար համաժողովին։
 
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Սվերդլովսկից Հայաստան է ժամանել Սվերդլովսկի փոխնահանգապետ Դմիտրի Իոնինի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև էներգետիկայի, շինարարության, կաթնամթերքի վերամշակման, բժշկական սարքաշինության և այլ ոլորտներում գործող 11 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
 
Միջոցառման ընթացքում Արմեն Արզումանյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում առկա ներուժը, գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանները, ինչպես նաև անդրադարձել է երկկողմ համագործակցության նոր հնարավորություններին։

  • Կիսվել: