երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«ԴՕՍԱԱՖ»-ի տարածքը տրվեց ՊՆ-ին, փոխարենը այլ տարածք հատկացվեց կազմակերպությանը

«ԴՕՍԱԱՖ»-ի տարածքը տրվեց ՊՆ-ին, փոխարենը այլ տարածք հատկացվեց կազմակերպությանը

Կառավարությունն իրայյսօրվա՝ հունիսի 29-ի նիստում որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը գույք նվիրելու մասին որոշում կայացրեց:

Նախագծի համաձայն նախատեսվում է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող  Արշակունյաց պողոտա 87 հասցեում գտնվող վարչական շենքի 388.54 քմ մակերեսով տարածքը որպես նվիրատվություն տալ ՀՀ ՊՆ-ին, իսկ պետական սեփականությունը հանդիսացող Արշակունյաց պողոտա 73 շենք, 4/1 շինություն հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկի 307.6 քմ մակերեսով տարածքը հետ վերցնել ՀՀ ՊՆ-ից և նվիրել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՆ ավիացիոն ինստիտուտի ընդլայնման նպատակով ՀՀ ՊՆ-ի եւ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ-ի հետ համաձայնություն էր ձեռք բերվել կազմակերպությանը պատկանող և ինստիտուտին կից ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց 87 հասցեի շենքը փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 73 շենք, 4/1 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկի մի մասը կազմակերպությանը տրամադրելու պայմանով:

Նշված տարածքները 2012 թվականից փաստացի` ընդունման-հանձնման ակտով փոխանակվել են, սակայն ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 73 շենք, 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստաթղթավորման գործընթացը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց էր (անշարժ գույքի պետական գրանցման վկայականի ապագաղտնիացումն իրականացվել է 25.11.2022թ.) և միայն վերջերս է բաժանվել գույքային միավորի ու ենթարկվել պետական գրանցման:

  • Կիսվել: