հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. ռուբլին էժանացել է

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. ռուբլին էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 25-ին, կազմել է 368.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.75 դրամ (աճել  է 0.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.86 դրամ (նվազել է 0.05 դրամ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365.5–366.5 դրամով, վաճառվում է 369-371 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-416 դրամով, վաճառվում է 421–425 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.30–4.49 դրամով, վաճառվում է 4.75–5.97 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 365 դրամով, վաճառվում՝ 368 դրամով:

Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 421 դրամով:

Ռուբլին գնվում է 4.35–4.42 դրամով, վաճառվում է 4.60–4.70 դրամով:

  • Կիսվել: