Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է, եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 24-ին, կազմել է 365.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.22 դրամ (նվազել է 1.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362.5 դրամով, վաճառվում է 365-367.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-421.5 դրամով, վաճառվում է 427–433 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.08–4.19 դրամով, վաճառվում է 4.38–4.56 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364.5 դրամով:
Եվրոն գնվում է 421 դրամով, վաճառվում է 424.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.13 դրամով, վաճառվում է 4.22 դրամով:



