հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է, իսկ ռուբլին շարունակում է արժեզրկվել

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է, իսկ ռուբլին շարունակում է արժեզրկվել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 368.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.71 դրամ (աճել  է 0.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.96 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 366–367.5 դրամով, վաճառվում է 370-371 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-426 դրամով, վաճառվում է 431–435 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.73-4.86 դրամով, վաճառվում է 4.96–5.19 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 367 դրամով, վաճառվում՝ 370 դրամով:

Եվրոն գնվում է 427 դրամով, վաճառվում է 431.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.93 դրամով:

  • Կիսվել: