Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքներն աճել են. ԿԲ
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ դոլարի փոխարժեքն օգոստոսի 24-ին կազմել է 485.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.20 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 574.20 դրամ՝ աճելով 1.26 դրամով:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.94 դրամ՝ նվազելով 1.68 դրամով:
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.54 դրամ՝ աճելով 0.01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 418.89 դրամ, ոսկի՝ 30,022.07 դրամ, պլատին՝ 14,041.03 դրամ: