ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
«DG» ապրանքանիշի արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է

«DG» ապրանքանիշի արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ – 90» արտադրական կոոպերատիվում կրկնակի վերահսկողության ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակը համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:

Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:

  • Կիսվել: