հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը

Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության ղեկավարությանը: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ  դեսպանությունից։

«Ընկերության տնօրեն Բահրամ Էսլահչիի հետ քննարկումներում առանձնահատուկ կարևորվել է սահմանային անցակետի նշանակությունը, անդրադարձ է կատարվել ծրագրի ներկա վիճակին»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: