ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու կարգադրագիր է տրվել

Դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու կարգադրագիր է տրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Լևոն և Լամարա» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրենի, 2023 թվականի մայիսի 25-ին տրվել է կարգադրագիր՝ «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5 մգ/մլ + 2 մգ/մլ; (5) ամպուլներ 1 մլ Բելգիա Շերինդ-Պլաու Լաբո Ն.Վ., Ինդաստրիպարկ 30, Հեյստ-օպ-դեն-Բերգ, 2220՝ Օրգանոն Սենտրալ Իստ ԳմբՀ, Վեյշտրասե 20, 6006 Լուցերն (Շվեյցարիա)» դեղի W030207 սերիայի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։
 
Կարգադրագրի հիմքը ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված գրությունն է և կից՝ փորձաքննության եզրակացությունը։
 
Ըստ եզրակացության՝ «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5 մգ/մլ + 2 մգ/մլ; (5) ամպուլներ 1 մլ Բելգիա Շերինդ-Պլաու Լաբո Ն.Վ., Ինդաստրիպարկ 30, Հեյստ-օպ-դեն-Բերգ, 2220՝ Օրգանոն Սենտրալ Իստ ԳմբՀ, Վեյշտրասե 20, 6006 Լուցերն (Շվեյցարիա)» դեղի W030207 սերիայի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է մեխանիկական մասնիկներով պայմանավորված որակի անհամապատասխանություն։

  • Կիսվել: