Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն ՀՀ-ում ախտորոշիչ ծառայությունների կանոնակարգման աշխատանքներում
Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների (ռենտգեն, ԿՏ, ՄՌՏ) ոլորտի կանոնակարգման աշխատանքներում:
Կարևորելով ախտորոշիչ բժշկական ծառայությունների ճշգրտության, որակի և անվտանգության հարցերը` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պատասխանատու ստորաբաժանումների և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ քննարկել է մի քանի ուղղություններով համագործակցելու հնարավորությունը`
🔹 գործելակարգերի մշակում, կլինիկական ուղեցույցների հետ համադրում,
🔹բժշկական սարքավորումների գրանցում,
🔹լիցենզավորման պահանջների վերանայում:
Հանդիպմանը ներկայացվել է նաև լիցենզավորման գործընթացի, բժշկական սարքավորումների նկատմամբ պահանջների սահմանման եվրոպական փորձը:
Մասնագետներն առանձնացրել են հնամաշ սարքավորումների շահագործման, ճշգրիտ ախտորոշիչ հետազոտությունների ցուցման, գործարանային սպասարկման, ճառագայթային անվտանգության պահպանման հետ կապված ներկայիս խնդիրները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել համատեղ մասնագիտական քննարկումները` առաջին փուլում գործելակարգերի մշակման ուղղությամբ: