հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բյուջետային հայտերը բավարարվելու են՝ հաշվի առնելով գերատեսչություններին տրված հանձնարարությունների իրականացման կատարողականները. Փաշինյան

Բյուջետային հայտերը բավարարվելու են՝ հաշվի առնելով գերատեսչություններին տրված հանձնարարությունների իրականացման կատարողականները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները: Մասնավորապես, այսօր քննարկվել են Արտաքին գործերի նախարարության և Ոստիկանության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտերը:

Դրանք քննարկվել են՝ հաշվի առնելով գերատեսչությունների հիմնախնդիրները, հրատապ լուծում պահաջող հարցերը, առաջնահերթությունները, ինչպես նաև իրականացվող բարեփոխումները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բյուջետային հայտերը բավարարվելու են՝ հաշվի առնելով գերատեսչություններին տրված հանձնարարությունների իրականացման կատարողականները, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջարկվող ծախսերի արդյունավետությունն ու օգտակարությունը: Ըստ այդմ, քննարկման շրջանակում վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:

  • Կիսվել: