ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն կտուգանեն, այլև գույքը կբռնագրավեն

Բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն կտուգանեն, այլև գույքը կբռնագրավեն

Բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն կտուգանեն, այլև գույքը կբռնագրավեն։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ առկա գործիքակազմը բավարար չէ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար։
 
«Տուգանքները չենք կարողանում գանձել, քանի որ 90 տոկոս դեպքերում առևտրականներն իրենց անունով գույք չեն ունենում։ Վստահ ենք, որ այս փոփոխությամբ խնդիրը կլուծենք»,–ասաց նա։
Քաղաքապետը հավելեց, որ դա վերաբերելու է սննդին, խաղալիքներին, փողոցում վաճառվող կենդանիներին։
 
 
 

  • Կիսվել: