կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Այս պահի դրությամբ ՌԴ-ն ընթացակարգեր չի նախաձեռնել Հայաստան արտահանվող գազի գնի բարձրացման համար. աղբյուր

Այս պահի դրությամբ ՌԴ-ն ընթացակարգեր չի նախաձեռնել Հայաստան արտահանվող գազի գնի բարձրացման համար. աղբյուր

Լուրերն այն մասին, թե իբր ռուսական կողմը ընթացակարգեր է նախաձեռնել Հայաստան արտահանվող գազի գինը թանկացնելու համար, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՌԴ կառավարությանը մոտ իր աղբյուրները։

«Այս պահի դրությամբ նման հարց չկա և նման ընթացակարգեր նախաձեռնված չեն»,- հայտնեց աղբյուրը։

Նշենք, որ հայաստանյան որոշ լրատվականներ հայտնել էին, թե իբր ՌԴ-ից հանձնարարել էին «Գազպրոմ Արմենիային» ընթացակարգեր նախաձեռնել գազի գնի բարձրացման համար, ինչի առթիվ վերջինս պատրաստվում էր դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։

  • Կիսվել: