կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այն, ինչ մեկ կամ երկու տարի առաջ այդքան էլ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ է դառնալու. Քերոբյան

Այն, ինչ մեկ կամ երկու տարի առաջ այդքան էլ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ է դառնալու. Քերոբյան

Ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Քերոբյանը նշեց՝ այն, ինչ մեկ կամ երկու տարի առաջ այդքան էլ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ է դառնալու։

«Կոչ եմ անում բոլոր մարդկանց, ովքեր հողատարածք ունեն, որոնք չեն մշակել նախորդ տարիներին, անպայման մշակեն, որովհետև դրա պահանջարկը լինելու է», – ասաց Վահան Քերոբյանը։
Արձագանքելով նախարարին՝ Փաշինյանն ասաց, որ վերջին 2 տարիներին պայմանական «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում՝ կորոնավիրուսով և աշխարհաքաղաական զարգացումներով, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված։

«Այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։ Բայց մյուս կողմից, եթե լավատեսական բան գտնենք, այո, աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները, և այդ առումով՝ չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում գոյություն չուներ», – ասաց Փաշինյանը և հավելեց՝ զուգահեռ կա մեկ այլ խնդիր՝ ջրի խնդիրը:

«Այս առումով մենք ձևավորել ենք օպերատիվ շտաբ, որպեսզի հնարավորինս արձագանքենք, հիմա արդեն ակնհայտ է, որ խնդիր ունենալու ենք»,- ասաց նա և հավելեց՝ այսօր ավանդական գյուղատնտեսությունը ապագա չունի:

  • Կիսվել: