ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավազի արդյունահանումը չպետք է փոխի գետի հունը. «Հայաստանի Հանրապետություն»

Ավազի արդյունահանումը չպետք է փոխի գետի հունը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանում երկար տարիներ իրականացվել է բնական պաշարների անբարեխիճ շահագործում ոչ միայն մետաղական հանքերում: Բնական օգտակար հանածոների պաշարների նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն էկոլոգիական անդառնալի հետեւանքներ էր թողնում, այլ նաեւ լինում էին դեպքեր, երբ այն արդեն պետության անվտանգության հարցերին էր առնչվում:

Այդ առումով լուրջ խնդիրներ էին առաջացնում սահմանամերձ գետերի հուներից ավազի արդյունահանման հանքերը: Ավազի ոչ կանոնակարգված եւ շատ դեպքերում նաեւ ստվերային արդյունահանման հետեւանքով արձանագրվել են դեպքեր, երբ Հայաստանի պետական սահման համարվորղ գետի հունը փոխվել է եւ մտել մեր սահմանից ներս, իսկ քանի որ այն համարվում է սահմանագիծ, ապա արդյունքում հանրապետության տարածքը փոքրանում է: Խնդիրը լուծելու համար Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշակել եւ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի կամ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու մասին որոշումը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: