հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ավարտվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի Արևմտյան մաքսատուն-վարչությանը հատկացված տարածքի վերանորոգման աշխատանքները

Ավարտվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի Արևմտյան մաքսատուն-վարչությանը հատկացված տարածքի վերանորոգման աշխատանքները

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Կարգո» բեռնային համալիրում Արևմտյան մաքսատուն-վարչությանը հատկացված տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:

Արդյունքում՝ կազմակերպությունների, ֆիզիկական անձանց սպասարկումն իրականացվում է մեկ հարկում, մեկ պատուհանի սկզբունքով, ներդրվել է նաև հերթերի ավտոմատ կառավարման համակարգ։

Բարեփոխումների արդյունքում 300 քաղաքացու փոխարեն այժմ օրական սպասարկվում է շուրջ 700 քաղաքացի: Իսկ նախկինում 6 ժամ տևող գործարքներն այժմ իրականացվում են առավելագույնը կես ժամում։

 

  • Կիսվել: