կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Artsakh Career Expo` աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար

Artsakh Career Expo` աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ից 20:00-ը, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցեն՝ Խորենացու 15) տեղի կունենա Artsakh Career Expo-ն՝ աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար։ Այս մասին տեղեկանում ենք աշխատանքային տոնավաճառի կազմակերպիչների տարածած մամուլի հաղորդագրությունից։

«Նպատակը բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելն է զբաղվածության, սոցիալական, կրթական և աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում», - ասված է հաղորդագրությունում:

Միջոցառման գլխավոր հովանավորներն են «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը և Imagine Life-ը:

Artsakh Career Expo-ի կազմակերպչական ընթացքը մեկնարկել է սեպտեմբերի 29-ից: Իրենց թափուր հաստիքները կներկայացնեն 40-ից ավելի գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ Galaxy Group of Companies-ը, Food Republic Yerevan-ը, Yeremyan Projects-ը, Soft Construct-ը, Ucom-ը, Globbing-ը:

Էքսպոյի շրջանակներում լինելու են կրթական ծրագրեր, որոնք ներկայացնելու են Teach for Armenia-ն, MEDU-ն և Marketers Community The First Business School in Armenia-ն: ICF-ը՝ լինելով միջազգային քոուչինգի ֆեդերացիա, ներգրավելու է իր մասնագիտացված քոուչերին, ովքեր ունենալու են կարիերայի և անձնային աճի թեմայով մասնագիտական ելույթներ:

Միջոցառումը կրում է բարեգործական բնույթ և կոմերցիոն շահ չի հետապնդում։

  • Կիսվել: