շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Առեւտրականները պահանջում են դադարեցնել «Վայլդբերիսի» գործունեությունը Հայաստանում

Առեւտրականները պահանջում են դադարեցնել «Վայլդբերիսի» գործունեությունը Հայաստանում

Առեւտրականները այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Կառավարության բակում բողոքի ակցիա են իրականացնում եւ պահանջում են դադարեցնել «Վայլդբերիսի» գործունեությունը Հայաստանում: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե ձմռանը նույնպես գործի ընկերությունը, ապա Հայաստանում որեւէ խանութ էլ չի գործելու:

«Լավ հիշեք, Հայաստանի Հանրապետությունում հունվար կամ փետրվար ամսին արդեն մի հատ խանութ չի մնալու։ Մեզ առաջարկվող ոչ մի տարբերակներ էլ մեզ չեն հետաքրքրում, մենք պահանջում ենք, որ դա ընդհանրապես փակեն: Դպրոցի համար նախատեսված ապրանքների 80 տոկոսը չի վաճառվել։ Միջին ու մանր բիզնեսի միջեւ հստակ կռիվ է ընկել։ Էն մարդիկ իրենց փողերն են ուզում, էս մարդիկ էլ ասում են՝ չեմ վաճառել ապրանքը, ոնց փող տամ»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

  • Կիսվել: