հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Արարատցեմենտ» գործարանի պետականացումը պայմանավորված չէ ընտրություններով. Դավիթ Խուդաթյան

«Արարատցեմենտ» գործարանի պետականացումը պայմանավորված չէ ընտրություններով. Դավիթ Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարար Դավիթ Խուդաթյանը կարծում է՝ ընդդիմությունը մեկուսացված է ու նրանց մեկուսացնելու կարիք էլ չկա, ի պատասխան Aysor.am-ի դիտարկմանը՝ «Արարատցեմենտ» գործարանը պետականացնում են, որ մեկուսացնեն ընդդիմությանը՝ ասաց նա։

Խուդաթյանը պնդում է, թե ՔՊ-ն գույքի վերադարձը պետությանը երբեք չի քննարկել այդ տրամաբանության մեջ։

«Մեզ չեն հետաքրքրում Գագիկ Ծառուկանի երկու օրը մեկ հայտարարությունները»,-ասաց նա։

ՔՊ-ականը վստահ է՝ շատ մոտ են ընտրություններում հաջողություն արձանագրելուն ու հունիսի 7-ին քաղաքացիները կարձանագրեն այդ հաջողությունը։

Նա հավատացրեց, թե «Արարատցեմենտ» գործարանի պետականացումը պայմանավորված չէ ընտրություններով։

«Հայաստանից վերցված ապօրինի գույքերը վերադարձվելու են պետությանն ու քաղաքացիներին»,- հավելեց նա։

  • Կիսվել: