ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՊՀ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 71-րդ նիստը կանցկացվի ՀՀ-ում

ԱՊՀ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 71-րդ նիստը կանցկացվի ՀՀ-ում

Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստերը:

Ինչպես PrimeNews.am-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական 70-րդ նիստի կապակցությամբ` ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային համագործակցության ամրապնդման համար» կրծքանշանով:

ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 11 որոշումներ, այդ թվում՝ «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի իրականացման հետ կապված տեղեկատվության ձևաչափի, ծավալի և ժամկետների համաձայնեցման, ՀՄԿ ապրանքների նկարագրության ու ծածկագրման ներդաշնակ համակարգի 6-րդ խմբագրության և ԱՊՀ ԱՏԳ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին և այլն:

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 25 որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառների. ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի:

Որոշում է կայացվել նաև, որ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ 71-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում:

 

  • Կիսվել: