երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մոսկվայում Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների վարչապետների հետ այցելել է «Ռոսիա» ցուցահանդես-ֆորումին

Մոսկվայում Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների վարչապետների հետ այցելել է «Ռոսիա» ցուցահանդես-ֆորումին

Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, նախատեսված է ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպումը, որտեղ մեծ ուշադրություն կդարձվի մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնմանը։

Հանդիպման արդյունքում նախատեսվում է ընդունել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հայտարարություն, որը կամրագրի աշխատանքի առանցքային ոլորտները միջմշակութային երկխոսության խորացման, փոխըմբռնման և Համագործակցության երկրների մշակութային բազմազանության հանրահռչակման ուղղությամբ:

ԱՊՀ անդամ երկրները շահագրգռված են մշակութային համատեղ միջոցառումների, մշակութային գործիչների հյուրախաղերի կազմակերպմամբ։ Նրանք մտադիր են ընդլայնել կապերը հաստատությունների և ստեղծագործական թիմերի միջև․ մեծ ուշադրություն է դարձվում մրցույթների, գիտաժողովների, ֆորումների և ԱՊՀ երկրների մշակույթի օրերի անցկացմանը։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր գործընկերների հետ այցելել է «Ռոսիա» ցուցահանդես-ֆորումին, որտեղ ներկայացված են Ռուսաստանի շրջանների պատմությունը և առանցքային ձեռքբերումները։

Դեկտեմբերի 18-ի հանդիպմամբ կավարտվի ԱՊՀ երկրների վարչապետների եռօրյա ծրագիրը Մոսկվայում։ Առաջին միջոցառումներն անցկացվել են դեկտեմբերի 16-ին։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Այս տարի Համագործակցությունում նախագահում է Ղրղզստանը։ Հունվարի 1-ից նախագահի պաշտոնն անցնում է Ռուսաստանին։

  • Կիսվել: