հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Անշարժ գույքի շուկայում գների կտրուկ անկման ռիսկեր չենք նկատում․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ

Անշարժ գույքի շուկայում գների կտրուկ անկման ռիսկեր չենք նկատում․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ

Այս պահին անշարժ գույքի շուկայում գների անկումը, եթե այդպիսին կա, ապա չափավոր բնույթ է կրում և տեղի է ունենում կանխատեսելի, հանգիստ հետագծով։ Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հավելել է, որ Կենտրոնական բանկը, հիմնվելով սրա վրա, այս պահին որևէ ռիսկ չի տեսնում։ Գալստյանը դա բացատրել է նրանով, որ երկրում տնտեսական ակտիվության որոշակի արագացում է նկատվում։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ Կենտրոնական բանկը իր վերջին զեկույցներում գրել է անշարժ գույքի շուկայում գների նվազման հնարավոր ռիսկերի մասին։

  • Կիսվել: