կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անորակ ապրանքի վերադարձի նոր ծառայություն Wildberries-ում․ այսուհետ խնդիրները կարելի է լուծել անմիջապես վաճառողի հետ

Անորակ ապրանքի վերադարձի նոր ծառայություն Wildberries-ում․ այսուհետ խնդիրները կարելի է լուծել անմիջապես վաճառողի հետ

Wildberries առցանց առևտրի հարթակը հայտարարել է ապրանքները վերադարձնելու նոր հնարավորություն գործարկելու մասին, եթե գնորդն ապրանքն օգտագործելու ընթացքում թերություն է հայտնաբերել։ Այժմ գնորդները կարող են անմիջապես կապվել վաճառողի հետ՝ վճարումից 14 օր հետո գնումը վերադարձնելու համար:

Դրա համար անհրաժեշտ է գրել վաճառողին չատով անձնական օգտահաշվի «Գնումներ» բաժնում: Վաճառողը հայտը դիտարկելուց հետո կկարողանա ընդունել կամ մերժել այն, ինչպես նաև հաճախորդի հետ քննարկել փոխհատուցման ձևաչափը՝ վերադարձնել միջոցները, պայմանավորվել փոխարինող ապրանք տրամադրելու շուրջ կամ առաքել պատվերի պակասող մասը, եթե ինչ-ինչ պատճառներով այն ամբողջությամբ չի առաքվել, օրինակ՝ բացակայում է կոճակը։

Հայտը հաստատելուց և փոխհատուցման ձևաչափը համաձայնեցնելուց հետո գնորդը ապրանքը վերադարձնում է Wildberries-ի պատվերի ընդունման կետ կամ հենց վաճառողին՝ կախված ձեռք բերված պայմանավորվածություններից: Գնման համար նախատեսված միջոցները կգանձվեն վաճառողի հաշվի մնացորդից և կվերադարձվեն գնորդին:

«Ցանկանում ենք մեր առցանց հարթակում օգտատերերի և վաճառողների միջև փոխգործակցության փորձառությունը դարձնել էլ ավելի պարզ և հարմարավետ, և հեռացրել ենք նրանց միջև անհարկի միջանկյալ օղակը: Այժմ նրանք կարող են ոչ միայն ուղղակիորեն շփվել միմյանց հետ և տեղեկություններ փոխանակել ապրանքի բնութագրերի և առանձնահատկությունների մասին, այլև ընտրել փոխհատուցման ամենահարմար ձևաչափը երկուսի համար: Սա վաճառողներին լրացուցիչ գործիք կտրամադրի հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու և սեփական տեսականին կառավարելու համար»,- պարզաբանել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։     

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա եթե գնորդը հայտնաբերում է թերություն նախքան գնման համար վճարելը, ապա այդպիսի ապրանք գնած քաղաքացին կարող է հրաժարվել դրանից ստանալուց հետո: Դա անելու համար բավական է այն վերադարձնել թողարկման կետի մենեջերին կամ առաքիչին, որը բերել է պատվերը: Այս դեպքում ապրանքի արժեքը, ներառյալ հետադարձ տեղափոխումը, չի պահվում:

 

  • Կիսվել: