Անհետ կորած զինծառայողների հարազատները ճանապարհ են փակել․ ուղիղ
Սեպտեմբերի 14-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհը․
«Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Հանդ գյուղի վերեւի հատված: Երեխեն զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է: Բայց մերոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Մենակ աշխատում է զորամասի հրամանատարական կազմը: Մեր մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս»․