երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Անցկացվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

Անցկացվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 7-ին անցկացվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են 2022 և 2023 թվականներին հայտնաբերված ապօրինի դեպքերի վերաբերյալ առկա տեղեկությունները:

Նիստի ավարտին ընդունվել են համապատասխան որոշումներ այդ տեղեկությունները լրացուցիչ վերլուծելու և նմանատիպ դեպքերի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մշակման վերաբերյալ։

  • Կիսվել: