ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն քննարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու տարբերակը

ԱՄՆ-ն քննարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու տարբերակը

Միացյալ Նահանգները քննարկում է Հայաստանում և եվրասիական այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու տարբերակը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։  Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի ու Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին, գրում է ТАСС-ը։

«Եվ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (ստեղծման) հնարավորությունը, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից», - ասել է նա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

Լոնգին այլ մանրամասներ չի հայտնել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: