ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար 2027 թվականի բյուջեով նախատեսվել է 2 միլիարդ դրամ․ կայարանը կկառուցվի, թե ոչ՝ հասկանալի չէ

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար 2027 թվականի բյուջեով նախատեսվել է 2 միլիարդ դրամ․ կայարանը կկառուցվի, թե ոչ՝ հասկանալի չէ

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 2 մլրդ դրամ։ Եթե աշխատանքներն ընթանան նախատեսվածից արագ, ֆինանսավորումը կավելացվի։

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ունի, որ «Աջափնյակ» կայաւրանի շինարարական աշխատանքների ծավալների կամ ընթացքի արագացման դեպքում լրացուցիչ միջոցներ կհատկացվեն։

«Մեր կարծիքով՝ հաջորդ տարվա համար 2 մլրդ դրամից ավելի նախատեսելը իրատեսական չէր լինի։ Այդ գումարը հատկացրել ենք այն հաշվարկով, որ եթե հաջողություն ունենանք, և աշխատանքները նախատեսվածից ավելի արագ ընթանան, լրացուցիչ գումարներ կավելացնենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ  առանձին ծրագրերով միջոցներ են նախատեսվում նաև մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման և զարգացման համար։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ  Երևանի մետրոպոլիտենը պետական ենթակառուցվածք է, որը կառավարման նպատակով հանձնված է Երևանի քաղաքապետարանին, իսկ Կառավարությունը նաև սուբսիդավորում է ուղևորափոխադրումները։

 

  • Կիսվել: