Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել
Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի միջով ուղևորվել է դեպի Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է դրա բեռնաթափումը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
Տեսանյութը՝ այստեղ:


