շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԱՀ դեբետների վերադարձի որոշմամբ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Փաշինյան

ԱԱՀ դեբետների վերադարձի որոշմամբ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Փաշինյան

ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում 1,5 միլիարդ դրամ վերադարձվել է 2006 տնտեսվարող սուբյեկտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչեւ 5 միլիոն դրամ՝ ներառյալ:

Դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի»,-գրել է վարչապետը։

  • Կիսվել: