շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
4 ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից. Նրանք ընդհանուր արժեքով մոտ 21 մլրդ դրամի ներդրում կանեն

4 ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից. Նրանք ընդհանուր արժեքով մոտ 21 մլրդ դրամի ներդրում կանեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել միանգամից 4 ընկերությունների՝ «ՍԱԹԵՆԿԱՐ», «ՄԵԳ ՄԵԴԻՔԱԼ», «ԳԱՐԱՏ» եւ «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ-ներ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍԱԹԵՆԿԱՐ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, ԵՄ և ԱՄՆ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 946 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 53 նոր աշխատատեղ՝ մինչև 157 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է946 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 75 մլն դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄԵԳ ՄԵԴԻՔԱԼ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների, այդ թվում՝ վիրաբուժական հավաքածուների, խալաթների, սավանների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ և ԱՄԷ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 33 մլն դրամի կապիտալ ներդրում  և 25 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 150-180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է63 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․1 մլն դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԳԱՐԱՏ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021թվականին։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է իրացնել ներքին շուկայում, ինչպեսնաև արտահանել երրորդ երկներ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 18․1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 400-500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 18․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2 մլրդ դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «ԼԵՆՏԵՔՍ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել տրիկոտաժե կտորի, գուլպաների, զուգագուլպաների, հագուստի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ ք․ Գյումրիում։ Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, ԵՄ և ԱՄՆ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 35 նոր աշխատատեղ՝ 100-115 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է1․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 95 մլն դրամ:

  • Կիսվել: