երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
3 մլրդ 44 մլն դրամ մի քանի մարզի՝ սուբվենցիոն ծրագրերի` Կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար

3 մլրդ 44 մլն դրամ մի քանի մարզի՝ սուբվենցիոն ծրագրերի` Կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար

Կառավարությունը Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացրեց 3 մլրդ 44 մլն դրամ մի շարք սուբվենցիոն ծրագրերի՝ Կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրերի հիմնական մասը՝ 29 ծրագիր, 2022 թվականի են, 15 ծրագիր էլ՝ 2023 թվականի: Ընդհանուր 25 համայնքի է գումար հատկացվում 48 սուբվենցիոն ծրագրերի համար:

«Ընդհանուր առմամբ, այս որոշման ընդունման պարագայում Կառավարությունը 255 ծրագրի համար արդեն շուրջ 14.4 մլրդ դրամ կվճարի»,- նշեց նախարարը:

Սուբվենցիոն ծրագրերը ներառում են ճանապարհաշինությունց, ջրամատակարարման համակարգի արդիականացումից մինչև կրթական, մշակութային հաստատությունների տանիքների նորոգում ու մանկապարտեզի կառուցում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս 9 մարզում համաֆինանսավորվող բոլոր ծրագրերի իրականացման ընթացքը:

  • Կիսվել: