ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
3.3 մլրդ դրամ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին

3.3 մլրդ դրամ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին

2025 թվականի օգոստոսի սկզբի դրությամբ համընդհանուր հայտարարագիր ներկայացրած մոտ 38000 քաղաքացի պետությունից ստացել է շուրջ 3.3 մլրդ դրամ սոցիալական ծախսերի փոխհատուցում։ Արդեն մոտ 92 հազար քաղաքացի ներկայացրել է իր հայտարարագիրը: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:

«Համակարգի առավելությունների մասին քաղաքացիների իրազեկվածության աճը մեծացրել է դիմումների և փոխհատուցումների ծավալը։

Ձեր հայտարարագիրը կարող է վերածվել իրական աջակցության՝ ձեր ընտանիքի կրթական և առողջապահական կարիքները բավարարելու համար»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: