երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023-ին ՔՏՀԱ տեսչական մարմինը կայացրել է 7405 որոշում, դադարեցվել է 244 օբյեկտի շահագործում

2023-ին ՔՏՀԱ տեսչական մարմինը կայացրել է 7405 որոշում, դադարեցվել է 244 օբյեկտի շահագործում

2023 թվականին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնինը  կայացրել է ընդհանուր առմամբ 7405 որոշում, որոնցից 244-ը վերաբերել են օբյեկտի  շահագործման դադարեցմանը։ 

Ընդհանուր առմամբ նշանակվել է 1.968.470.000 դրամի չափով վարչական տուգանք։ 2023 թվականի ընթացքում գանձվել է 313.092.703 դրամ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 Հաշվետու ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 796 արձանագրություն, կայացվել է 1512 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 725․900․000 դրամի չափով տուգանք։ Միաժամանակ կայացվել է 244 որոշում՝ օբյեկտի շահագործման դադարեցման վերաբերյալ, որից 138-ը՝ ԲԼԿ, ԱԳԼՃԿ և ՀԳԼԿ: Արդյունքում կապարակնքվել է 47, ապամոտաժվել՝ 35 լցավորման կայան։ Դատարանի որոշմամբ կասեցվել է տեսչական մարմնի 32 վարչական ակտի կատարում։

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

2023 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում էներգետիկայի ոլորտի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կայացվել է 85 որոշում, նշանակվել է ընդհանուր առմամբ 4․605․000 ՀՀ դրամ տուգանք։

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

Իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 4713 արձանագրություն, ինչը 1,6 անգամ ավելի է, քան նախորդ տարվա արձանագրությունների քանակը: Կազմված արձանագրությունների 79%-ը (3687-ը) վերաբերում է բեռնափոխադրումների ոլորտում բացահայտված խախտումներին։

Հաշվետու տարվա ընթացքում կայացվել է 5129 որոշում, նշանակվել է ընդհանուր առմամբ 1.184.265․000 ՀՀ դրամ տուգանք։

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

2023 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 293 արձանագրություն, կայացվել է 666 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 51.950․000 ՀՀ դրամ տուգանք։

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

2023 թվականի ընթացքում կազմվել է 19 արձանագրություն՝ բացահայտված խախտումների վերաբերյալ, կայացվել էր 13 որոշում, նշանակված գումարը կազմում է 1.750.000 ՀՀ դրամ։

  • Կիսվել: