2021թ. երկրորդ կիսամյակում տնտեսական աճը կազմել է 13 տոկոս
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրորդ եռամսյակի համախառն ներքին արդյունքի նախնական տվյալները: Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա + 6.72 %
Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն + 10 %
Շինարարություն + 6.7 %
Առևտուր և ծառայություններ + 14.4 %
Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8.6 % աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6 %:
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ դոլար՝ առաջին եռամսյակի նկատմամբ ավելանալով մոտ 23 տոկոսով: