• Рус
չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
logo
logo
logo
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Պաշտպանություն
  • Մշակույթ
  • Հասարակություն
  • Իրավունք
  • Արցախ
  • Այլ
    • Սպորտ
    • Life
  • ✕
  • Գլխավոր
  • Տնտեսություն
  • 2017 թվականից ի վեր առաջին անգամ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ
2017 թվականից ի վեր առաջին անգամ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ
  • հոկտեմբեր 14, 2022 10:59

2017 թվականից ի վեր առաջին անգամ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի և հնարավոր վերագործարկման վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը, Տիգրան Գաբրիելյանը, նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ Արրտաքին գործերի նախարարությունից, նախկինում գործող Օրհուս կենտրոնների համակարգողներ և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։

Սա Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ առաջին հանդիպում-քննարկումն էր 2017 թվականից ի վեր։

Ողջունելով քննարկման մասնակիցներին, նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Օրհուսի կոնվենցիայի վավերացմամբ մեր երկրի կողմից ստանձնած պարտավորություներին և դրա համատեքստում Օրհուս կենտրոնների գործունեությանն ու դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման հնարավորություններին՝ հատկապես շեշտադրելով կենտրոնների ինստիտուցիոնալ կայացման անհրաժեշտությունը։

«Շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրել եք և ներկա եք այս հանդիպմանը, որպեսզի համատեղ ուժերով լուծում գտնենք Օրհուս կենտրոնների գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու հարցում։ Կառավարություն-հասարակություն հարաբերութունների շղթայում կարևոր է կոնվենցիայի դրույթների լիարժեք կատարումը։ Իմ դիտարկումների և տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում հանգել եմ այն մտքին, որ Օրհուս կենտրոնները կարևոր են հատկապես մարզային մակարդակում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրության պատշաճ իրազեկման ու բնապահպանական օրենսդրության մշակման գործընթացներում ներգրավման առումով։ Այս քննարկմանն ակնկալում եմ լսել առողջ և փաստարկված դիտարկումներ, առաջարկներ, որոնք կօգնեն հասկանալ այդ կենտրոնների հետագա ճակատագիրը»,-նշել է նախարարը։

Մասնակիցների կողմից հնչել են մի շարք ելույթներ, տեսակետների ներկայացում՝ Օրհուս կենտրոնների հետագա գործունեության առնչությամբ։

Նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ վերահաստատել է հանրության և հատկապես բնապահպանական ակտիվ շրջանակի հետ բաց, թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի իր պատրաստակամությունը․

«Ցանկացած երկրում հասարակություն-կառավարություն հաագործակցությունն ի սկզբանե լավն է լինում, դա վատն է և թերություններով, երբ երկրի ներսում կայացած չեն ինստիտուտները։ Ինստիտուտ ասելով չպետք է հասկանալ միայն պետական համակարգի կառույցները, այլ նաև հասարակական միավորները, և նմանատիպ կենտրոնները որպես այդպիսին։

Ես՝ որպես ոլորտի համակարգող, պարտավորություն ունեմ հանրությանը ներգրավել ոլորտին առնչվող որոշումների կայացման գործընթացներին, բայց դա անելու համար միայն ցանկությունը և պարտավորվածությունը բավարար չեն․ դա պատշաճ անելու համար պետք է նախ առկա լինեն դրա գործիքակազմը և հանրության տեսակետների ամբողջական հավաքագրման ու վերլուծության հնարավորությունները։
Այս գրասենյակներն այդ գործիքակազմի մի մասն են։ Մեծ ցանկություն ունեմ, որ դրանք գործեն, բայց միայն այն դեպքում, երբ մենք ունենալու ենք տեսանելի և շոշափելի արդյունք»,-նշել է նախարարը:

Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կհավաքագրի, կվերլուծի և կներկայացնի գրասենյակներ իրավական կարգավիճակի մասին շահագրգիռ կողմերի կարծիքները։

 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել:

Լրահոս

Սեդրակ Քոչարյանը հայ քաղաքական բարձրաստիճան էլիտայի որդիներից երևի ամենապարկեշտը ու ամենադաստիարակվածն է. Միկոյան

  • 17:08

Ամերիկյան նոր անօդաչուն կկարողանա առանց վայրէջքի թռչել գրեթե 1400 կիլոմետր

  • 17:02

Էլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալ

  • 16:52

Ուժեղ գմփոց լսվեց, ու ջուրը ասֆալտից հորդաց վերև. Ի՞նչ է կատարվում Ազատության պողոտայում

  • 16:50

Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան

  • 16:44

Ալեքսանդրա Գրիգորյանը հաղթեց պոկում վարժությունում և նվաճեց փոքր ոսկե մեդալ, մրցումները շարունակվում են․ Մ20 և Մ23 ԵԱ

  • 16:42

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան

  • 16:33

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք (տեսանյութ)

  • 16:16

Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան

  • 16:10

Հետազոտությունը կարող է կյանք փրկել. կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է

  • 16:00

COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ

  • 15:57

ԱՄՆ սենատորների մի խումբ կոչ է արել Թրամփին հրաժարվել դիզելային վառելիքի գործարքից

  • 15:55

Փարիզում՝ Աուստերլից կայարանի մոտ, հրդեհ է բռնկվել

  • 15:52

Պուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. Կրեմլ

  • 15:50

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

  • 15:48

Շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում

  • 15:46

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին

  • 15:44

Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան

  • 15:42

Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր

  • 15:38

ՌԴ-ն դեռևս չի ծրագրում Ուկրաինայի հարցով եռակողմ խորհրդակցություններ. Պեսկով

  • 15:36

Դիտել բոլորը...

PrimeNews.am

Բաժիններ

    Copyright © 2026 Partners&co LLC. All Rights Reserved.

    • [email protected]