ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
2000-ականների կեսերից ՀՀ-ի հետ առեւտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է․ Բելառուսի վարչապետ

2000-ականների կեսերից ՀՀ-ի հետ առեւտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է․ Բելառուսի վարչապետ

2000-ականների կեսերից մի քանի անգամ ավելացել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ։ Վերջին տարիներին շատ լավ առաջընթաց ենք գրանցել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Գոլովչենկոյի խոսքով՝ այս տարվա ութ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունն ավելացել է գրեթե 100 տոկոսով:

՛՛Վստահ եմ, որ մենք էլ ավելի լավ արդյունքների կհասնենք։ Շատ կարեւոր է պարզ առեւտրից եւ արտահանման-ներմուծման գործառնություններից անցնել ավելի լուրջ նախագծերի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: