շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 «90 տոկոսը համաձայն է». Ի՞նչ է առաջարկվում Արցախի փողոցի փլուզման եզրին կանգնած շենքերի բնակիչներին

«90 տոկոսը համաձայն է». Ի՞նչ է առաջարկվում Արցախի փողոցի փլուզման եզրին կանգնած շենքերի բնակիչներին

Արցախի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ուղղված ավագանու որոշման նախագիծն արդեն պատրաստ է, այն կներկայացվի ավագանու քննարկմանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե բնակիչների հետ նվազագույնը ընդհանուր տրամաբանության շուրջ համաձայնություն կա՞, ինչին Խաչատրյանը պատասխանեց. «90 տոկոսի մասով ունենք համաձայնություն, 10 տոկոսը կառուցվածքի եւ այլ հարցերի հետ համաձայն չեն: Վերաբնակեցման պրոցեսը որ սկսենք, ինձ թվում է՝ մյուսները նույնպես կհամաձայնեն:

Մենք 15 քմ սենյակ զբաղեցնող բնակարանի բնակչին առաջարկում ենք 35 քմ տարածքով բնակարանի գնման վկայագիր, որով ինքն իրավունք ունի Հայաստանի ցանկացած տարածքում գնել բնակարան: Նաեւ առաջարկել ենք, որ եթե դուք չեք կարող գնել բնակարան, մենք ձեզ կօժանդակենք այդ հարցում:  Օրինակ, 20-22 քմ տարածքով բնակարանի բնակչին առաջարկում ենք 45 քմ-անոց բնակարանի գնման վկայագիր»:

Ավինյանն էլ նկատեց. «Խոսքը 4-րդ կարգի վթարային շենքերի մասին է, որոնք փլուզման եզրին են գտնվում: Կարծում եմ՝ ավելի քան բավարար առաջարկ ենք անում բնակիչներին»:

  • Կիսվել: