հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
1 մասնավորեցում, ստացված եկամուտը՝ 321 մլն դրամ. Առնակ Ավետիսյանը՝ պետգույքի մասնավորեցման՝ 2024-ի տարեկան հաշվետվության մասին

1 մասնավորեցում, ստացված եկամուտը՝ 321 մլն դրամ. Առնակ Ավետիսյանը՝ պետգույքի մասնավորեցման՝ 2024-ի տարեկան հաշվետվության մասին

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը «Պետական գույքի մասին մասնավորեցման 2017-2020 թվականների կատարման՝ 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացնելիս տեղեկացրեց, որ պետգույքի մասնավորեցման ծրագրի մասին այս հաշվետվությունն ընդգրկում է 2024 թվականի օրացուցային տարին: Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը:

«Պետական գույքի մասին մասնավորեցման 2017-2020 թվականների կատարման՝ 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց հիմնական զեկուցող ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

«Հաշվետու ժամանակահատվածում երկու ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարաության որոշումներ, որոնցից մեկը մասնավորեցվել է:

Հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Մասնավորեցումից ստացած միջոցները կազմել են 321 մլն դրամ, որից 226 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ 94 մլն դրամը՝ համայնքային բյուջեներ:

Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, 4 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները պահպանվել են, մեկ գնորդի կողմից պարտավորությունները չկատարելու հետևանքով գործը գտնվել է դատական գործընթացում, և 1 գնորդի կողմից ստանձնված պարտավորություններ չկատարելու հիմքով հաշվարկվել է 30 մլն դրամի տուգանք:

Լուծարման գործընթաց չի իրականացվել հաշվետու ժամանակահատվածում»,- ասաց նա:

  • Կիսվել: