կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զորքերի կուտակում չենք տեսնում. Հայաստանում ԵՄ առաքելություն

Զորքերի կուտակում չենք տեսնում. Հայաստանում ԵՄ առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ ամենօրյա պարեկության արդյունքում չի նկատել ռազմական տեղաշարժ կամ զորքերի կուտակում հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ:

ԵՄ առաքելության թվիթերյան էջում, մասնավորապես, գրված է. «ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ամենօրյա ռեժիմով դիտարկում է ռազմական եւ անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Տեղում հավաքված ինֆորմացիայի համաձայն՝ մենք չենք տեսնում որեւէ անսովոր տեղաշարժ կամ զորքերի կուտակում հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Առաքելությունը շարունակում է իրականացնել պարեկություն տվյալ տարածքում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե իբր հայ-ադրբեջանական սահմանին կուտակումներ կան: Այս ապատեղեկատվությունը հերքել էր ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին:

 

  • Կիսվել: