ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զորքերի հայելային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները. Նիկոլ Փաշինյան

Զորքերի հայելային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները. Նիկոլ Փաշինյան

Մեր դիրքորոշումն շարունակում է մնալ նույնը, մենք վերահաստատում ենք մեր մոտեցումը՝ 1975 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրանք այն քարտեզներն են, որոնց մասին Ռուսաստանն է խոսում:

«Պիտի հոգունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք ձեւակերպված նաեւ միջազգային հանրության կողմից, ինչը  բավական կարեւոր է եւ ողջունելի»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի դիրքորոշմանը, Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել, միաժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը  բանակցային գործընթացի կարեւորագույն մաս է:

Որ մի գաղտնիք չկա, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում: Միաժամանակ պիտի արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետեւ 2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընթանված հայտարարության մեջ կողմերը պարտավորվել են ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը:

 Ուզում եմ նաեւ ընդգծել, որ զորքերի հայելային հետքաշումը ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները: Դա առանձին գործընթաց է, սա ընդամենը սահմանային իրադրության կայունությունն ապահովելու մասին է:

Չնայած նաեւ կարծում ենք, որ 1975-ի քարտեզը կարող է եւ պետք է հիմք հանդիսանա նաեւ հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետեւ դա է ենթադրում 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,-ընդգծեց վարչապետը:

  • Կիսվել: