Զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ, հաջողությամբ խոցել նախատեսված բոլոր թիրախները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների մասնագիտական հմտություններն ու պատրաստության մակարդակը կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել են հրետանային կայանքների կիրառմամբ գործնական պարապմունքներ:
Ըստ աղբյուրի՝ անձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման գործողություններ: Հայտնաբերված հետախուզական և հարվածային միջոցները ոչնչացվել են մարտական կրակով։