հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զորակոչի ու զորացրման որևէ հետաձգում չի իրականացվելու. Արծրուն Հովհաննիսյան

Զորակոչի ու զորացրման որևէ հետաձգում չի իրականացվելու. Արծրուն Հովհաննիսյան

Զորակոչի ու զորացրման որևէ հետաձգում չի իրականացվելու: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր ասաց ՊՆ ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը:

Խոսելով Ադրբեջանի գործողությունների մասին, նա ասաց, որ նորություն չէ, որ Ադրբեջանը կարող է ինչ-որ պահի հանդարտվել, հետո շարունակել հրադադարի խախտումը: Չի բացառվում, որ այդ ընթացքում ինչ-որ բանի պատրաստվեն:

Հովհաննիսյանն անդրադարձավ հայ-ռուսական համատեղ զորախմբին և լրագրողների այն հարցին, թե ի՞նչ ֆունկցիաներ ունի այն այս պարագայում: 

՛՛Հայ-ռուսական համատեղ զորախումբն ունի իր գործողությունների համապատասխան պլանը, թատերաբեմն ու ուղղությունը: ՀԱՊԿ լինի, թե առանձին զորախմբի կիրառման հարցը՝ ՀՀ ԶՈՒ-ն տվյալ դեպքում մարտական գործխողությունների ծավալի բնույթի և այլ հարցերով ինքնաբավ են, ինքնուրույն կարող են կատարել իրենց առջև դրված խնդիրները, նման անհրաժեշտություն չկա՛՛,-պատասխանեց Հովհաննիսյանը:

 

  • Կիսվել: