ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԶՈՒ ԳՇ պետը ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

ԶՈՒ ԳՇ պետը ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

Oգոստոսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, առաջիկա ծրագրերին ու փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցերի:

  • Կիսվել: