երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Զինյալների առկայության մասին փաստերը արձանագրվել են միջազգային մակարդակով. Ա.Հովհաննիսյան

Զինյալների առկայության մասին փաստերը արձանագրվել են միջազգային մակարդակով. Ա.Հովհաննիսյան

Այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանը և Թուրքիան ներգրավել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ: Այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝  անդրադառնալով միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումներին՝ ռազմական գործողություններին վարձկանների մասնակցության վերաբերյալ։

«Զինյալների առկայության մասին փաստերը արձանագրվել են միջազգային մակարդակով եւ ոչ միայն մեդիայի մակարդակով: Դուք գիտեք, որ արդեն եղել են համապատասխան արձագանքներ առաջատար պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Դա, բնականաբար, մեր դիվանագիտական տեղեկատվական փայլուն աշխատանքի արդյունք է: Դա այլևս որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին: Սա ոչ մեկի մոտ այլևս կասկած չի հարուցում, բացի բուն կիրառողներից, որոնք համառորեն փորձել են ու փորձելու են թաքցնել, բայց իզուր։ Այդ ապացույցները ներկայացվել են և ներկայացվում են»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հարցին, թե կա՞ն մոտավոր թվեր՝ որքան զինյալ է տեղափոխվել Ադրբեջան, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ մեր ծառայությունները աշխատում են այդ ուղղությամբ, բայց թվեր չիկարող հրապարակել, թե քանի հազար մարդ է բերվել կամ բերվում, կամ իրենցից քանիսն են զոհվել. «Դա ժամանակի խնդիր է, բարդ չէ ճշտելը»:

 

  • Կիսվել: